Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Արամ Ա կաթողիկոսը Հայաստանում է

    Արամ Ա կաթողիկոսը Հայաստանում է

    19.02.2019| 14:11
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այս առավոտ ժամանել է Հայաստան։ Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնում են, որ կաթողիկոսը Հայաստանում կմնա երեք օր և հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    19.02.2019| 14:10
    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 10, 12 շենքերը, Շոպրոնի 2-րդ նրբ․ 8 շենքը, Շոպրոնի 3-րդ նրբ․ 3, 4, 5, 6, 7 շենքերը, Շոպրոնի 4-րդ նրբ․ 4, 6, 8 շենքերը, թիվ 236 մանկապարտեզը, թիվ 163 դպրոցը, Գյուրջյան փ. 60, 62 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
  • Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ

    Մինչև շաբաթավերջ՝ առանց տեղումների եղանակ

    19.02.2019| 14:09
    Հայաստանում փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այս գիշեր բարձրացել է 3-4 աստիճանով, առաջիկա գիշերը նույնքան կնվազի:
  • Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

    Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

    19.02.2019| 14:07
    Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։
  • «Իշխան Համլետը» ԱԺ-ում, կամ` ո՞վ ինչպիսի՞ն պիտի լինի ու չլինի

    «Իշխան Համլետը» ԱԺ-ում, կամ` ո՞վ ինչպիսի՞ն պիտի լինի ու չլինի

    19.02.2019| 14:03
    Երեկ խորհրդարանական ճեպազրույցներում շարունակվեց ՔՊ-ԼՀԿ մենամարտը: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե ճեպազրույցներում քաղաքական ուժերը ներկայանային ոչ թե մեծից փոքրը, այլ` փոքրից մեծը սկզբունքով: Այդ դեպքում ԼՀԿ-ն գուցե հեռակա պատասխաներ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի տարակուսելի հայտարարություններին:
  • Պատմություն կերտելու ճանապարհին են

    Պատմություն կերտելու ճանապարհին են

    19.02.2019| 02:58
    «Մանչեսթր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքացիները» կարող են հաղթել Անգլիայի ներքին առաջնությունում, երկրի ու լիգայի գավաթների խաղերում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
  • «Պետական գործիչների» ժամանակը

    «Պետական գործիչների» ժամանակը

    19.02.2019| 02:23
    Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաղթելով 12 թեկնածուների, այսօր կրկին պետք է կռիվ տա ևս մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում:
  • Ասում են...

    Ասում են...

    19.02.2019| 02:02
    ...թե որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։
  • «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից

    «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից

    19.02.2019| 02:00
    «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս:
  • Լիդիան Արմենիան զգուշացնում է Հայաստանի կառավարությանը

    Լիդիան Արմենիան զգուշացնում է Հայաստանի կառավարությանը

    18.02.2019| 23:08
    2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով Լիդիանը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։